redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ամերիկայի Միացյալ Նահանգների Սակրամենտո քաղաքում գտնվող հայկական համայնքը, Նաիրա Ղազարյանի և Սակրամենտոյի Հայական Արաքելական եկեղեցու աջակցությամբ, մայիսի 12-ին կազմակերպում է բարեգործական միջոցառում, որի ժամանակ հանգանակված ամբողջ գումարը փոխանցվելու է Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամին: Երեկոյի պատվավոր հյուրերն են լինելու երգիչ՝ Արթուր Խաչենցը և հաղորդավար, պրոդյուսեր ՝Հրաչ Մուրադյանը: Բարեգործական հավաքի ժամանակ կազմակերպված հանգանակությանը մասնակցելու են Սակրամենտոյի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանցից ոմանք բարեգործական միջոցառման ընթացքում կկատարեն նվիրաբերություն գումարի տեսքով, իսկ ոմանք էլ վաճառելով իրենց իսկ ձեռքով պատրաստված իրերը, անուշեղենն ու բազմապիսի ուտեստները, հասույթը տրամադրելու են Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամին: