Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Գիտակցական պատնեշներ | Kisabac Lusamutner
  • July 30, 2020

Գիտակցական պատնեշներ

Գագիկ Հովհաննիսյանի ուսերին է ծանրացած՝ կնոջ, 8 անչափահաս երեխաների, մոր, քրոջ ու եղբոր հոգսը: 14 հոգանոց  ընտանիքն ապրում է նպաստով։ Գագիկը հիմնական աշխատանք չունի, բանվորական աշխատանք է կատարում իր երեխաների հետ, բայց դա էլ սեզոնային է:

Հեռուստադիտողներից Հենզել Մանուչարյանն իր ընկերների հետ որոշել էին օգնել Գագիկի բազմանդամ ընտանիքին։ Նրանք այսօր ընկերներով այցելեցին ընտանիքին ու իրենց նվերները հանձնեցին փոքրիկներին՝ հագուստ, սնունդ, խաղալիքներ:

Նրանք նաև շփվեցին երեխաների հետ, խաղացին ու փորձեցին երեխաների առօրյան փոքր ինչ տարբերվող դարձնել: Տան մեծերից էլ պարզեցին, թե ինչով կարող են օգտակար լինել ու միացան Գագիկին և Անահիտին, տնամերձ հողամասում աճող խաղողների վազերը ամրացնելու գործին :