redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Փետրվարի 21-ին եթեր հեռարձակվեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Հետքերը շարունակելով» թողարկումը, որը պատմում էր Արմավիր քաղաքում վարձակալած բնակարանում ապրող Դավիթի ու Աննայի ընտանիքի խնդիրների մասին։ Սոցյալական և կենցաղային հարցերն այնքան շատ էին, որ Դավիթը իր առողջական խնդիրները երկրորդ պլան էր մղել։ Թողարկումը եթեր հեռարձակվելուց հետո, Միացյալ նահանգներում ապրող Գարիկն ու մեր մյուս հավատարիմ հեռուստադիտողը, պատրաստակամություն հայտնեցին ֆինանսավորել Դավիթի վիրահատությունը։ Բժշկական կենտրոններից մեկում մարտի 14-ին կատարվեց վիրահատությունը։
KLF.am web կայքում ընտանիքի պատմությանն արձագանքել էր Մհեր Չոբանյանը, մենք էլ հատկացրած գումարով սնունդ գնեցին և շտապեցինք Դավիթին տեսակցելու, բայց այս անգամ ոչ թե ընտանիքի վարձակալած և սուղ պայլաններով բնակարան, այլ իրենց սեփական տուն։