redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702018 թվականի հոկտեմբերի 15-ին եթեր հեռարձակվեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Թևերը կոտրած» վերտառությամբ թողարկումը։ Հաղորդման ընթացքում ներկայացվեցին Էլեոնորա Ասատրյանի առողջական խնդիրները և նրա ընտանիքի պատմությունը։ Միացյալ նահանգներում ապրող Լուզիկ Եղիազարիանը և Dog Resort Dayacare hotel & Spa կենտրոնը իրենց օգնությունն էին առաջարկել Ասատրյանների ընտանիքին։ Էլեոնորայի միակ երազանքը առողջանալն է։ Նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, սակայն 25000 դրամ հաշմանդամության թոշակով և 28000 դրամ երեխաների ապրուստավճարով գոյատեւող ընտանիքն իրեն նման ծախսեր թույլ տալ չի կարող: Տիկին Զոյան պատրաստ է դստերը տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար: