redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մեր նկարահանող խումբն այցելեց Վանաձոր։ Մարգարիտը մայրիկի` տիկին Ալինայի հետ սիրով հյուրընկալեցին մեր խմբին։Վանաձորում ծնողների և 12-ամյա որդու հետ ապրում է Մարգարիտ Ալոյանը։ Մարգարիտը ընտանիքի ամբողջ հոգսը իր վրա վերցրած աշխատում է ամեն օր ու մի քանի վայրերում, սակայն դա նույնիսկ չի բավականացնում առօրյա ուտելիքի համար։ Մարգարիտը չի դժգոհում, որ օրերով սոված են մնում ու այդ մասին ոչ ոք չի իմանում:Մեր այցը անակնկալ էր։ Նրանց համար տարել էինք սննդամթերք, ինչը մի որոշ ժամանակ կբավականացնի, որպեսզի ընտանիքը սոված չմնա։ 12-ամյա Էմանուելը տանը չէր, սակայն մենք չէինք մոռացել նաև նրան։ Հագուստների կարիք ևս կար։ Տատիկը ասում է, որ հազիվ են հասցնում թոռնիկի համար նոր հագուստներ գնել։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝