redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170«Թիկունք հասարակական» կազամակերպության փոխնախագահ Արմենուհի Վարդանյանը ինչպես և խոստացել էր, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի նկարահանման ընթացքում այցելեց Արթիկում ապրող «Ծանրացած խնամք» թողարկման մասնակից տիկին Թագուհուն։ Ամուսնու մահից հետո Թագուհին մնաց միայնակ իր երկու երեխանների հետ։ Անվասայլակին նստած 35-ամյա Արտյոմի ու 31-ամյա Սվետլանայի միակ խնամողը մայրն է։ 65-ամյա կինը մոռանալով սեփական առողջության մասին, ամբողջ օրը անցկացնում է երեխաններին խնամելով։
Տիկին Արմենուհին իր հետ բերել էր նոր անվասայլակներ ու գրենական պարագաները: Արտյոմի միակ նպատակը առողջանալն է, որպեսզի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել ու օգնել մայրիկին: