redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Էրեբունի վաչական շրջանում վարձակալական հիմունքներով է ապրում Սաթենիկ Հարությունյանի և Արթուր Մանասյանի ընտանիքը, ովքեր երազում են այն օրվա մասին, թե երբ իրենց ուժերով ամուր կանգնած կտեսնեն երկու տղաներին։ Սաթենիկի և Արթուրի տղաները՝ Հարությունն ու Արմանը դուշենի մկանային դիստրոֆիա ունեն։ Տղաներից`12 -ամյա Հարութը սովորում է 7-րդ դասարանում, իսկ 11-ամյա Արմանը 6-րդ դասարանում: Ուսուցիչները շաբաթական երկու անգամ այցելում են տուն, որպեսզի տղաները դասապրոցեսից հետ չմնան։ Արմանը շատ է սիրում լեզուները, բայց նրա երազանքը ֆուտբոլիստ դառնալն է:Սաթենիկը զբաղվում է երեխաների խնամքով։ Արթուրը տաքսի է վարում ու այդպես կարողանում ընտանիքի հոգսերը հոգալ: Տղաները վերականգնողական կենտրոն են գնում։ Ծնողները մեծ հույսեր են կապում և հավատում են, որ այդ հաճախումներից առաջընթաց կլինի:
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝