redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Դարպաս գյուղում կնոջ Նարինե Տոնոյանի և երկու երեխաների հետ ապրում է Ալեքսան Սարգսյանը։ Ալեքսանի առողջական խնդրի պատճառով ընտանիքը հայտնվել էր ծանր կացության մեջ և ուներ օգնության կարիք։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Ապրում են Ալեքսանի երկրորդ կարգի հաշմանդամության 47.0000 դրամ թոշակով և 23 500 դրամ ընտանեկան նպաստով:Միացյալ նահանգներում ապրող մեր հայրենակիցը, որը չցանկացավ ներկայանալ և Բելգիայում ապրող տիկին Ալվարդ Թովմասյանը,որը մեկ անգամ չէ, որ օգնում է ընտանիքին այս անգամ պարենամթերք էին տրամադրել։ Հիշեցնենք որ,Նարինեն ուներ առողջական խնդիրներ և Բելգիայում ապրող Արամյանները օգնեցին որպեսզի երիտասարդ կինը վիրահատվի։ Արամյանների տրամադրած գումարով Ալեքսանը անասուններ գնեց ՝ հորթեր և խոզեր։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝