Տարիներ առաջ Արմենը և Արմինեն լավ կյանք ունենալու փնտրտուքով Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվեցին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան բնակվելու, սակայն 2020 թվականի վերսկսված պատերազմի պատճառով, ընտանիքը այսօր վերադարձել է Հայաստան` Կոտայքի մարզի Արգել համայնք։ Չհասցնելով վերցնել ոչինչ, միայն մի քանի հագուստից ու փաստաթղթից բացի, Արմենն ու Արմինեն հեռացել են՝ համոզված լինելով, որ վերադառնալու և անվնաս են գտնելու իրենց տները։ Արմինեի խոսքով, Իշխանաձորում թողեցին ոչ միայն տարիների ընթացքում ստեղծած ունեցվածքը, այլև հավատն ու ապագան կառուցելու երազանքները։ Միացյալ նահանգներում ապրող պարոն Ռոբերտի հետ մենք այցելեցինք Արգել, որտեղ իրենց հինգ ապագա զինվորների հետ ապրում են Արմենն ու Արմինեն։ Արտերկրից ժամանած մեր հյուրը դատարակձեռն չէր եկել։Նա պատրաստել էր նվերներ մեծերի ու փոքրերի համար։ Հինգ երեխաներին սննդով ապահովելու համար, ընտանիքը դիմել է տարբեր կառույցների։ Պարոն Ռոբերտը այս հարցը ևս լուծել էր։
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝