Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Հուսահատության գերին | Kisabac Lusamutner
  • July 29, 2019

Հուսահատության գերին

Ալվինա Մանուչարյանը 25 տարեկանում  հանդիպեց  Արծրուն Միքայելյանին և ամուսնացավ։ Համատեղ տարիների ընթացքում Ալվինան Արծրունին պարգևեց երկու դուստր, բայց  արցախյան պատերազմը բաժանեց ամուսիններին։ 1992 թվականին Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ  հունիսի 9-ին Արծուրունը զոհվեց։ Այսօր տիկին Ալվինան ապրում է բնածին հոդախախտ ունեցող դստեր 34-ամյա Արմինեի հետ՝ հանրակացարանային փոքր սենյակում։ Տիկին Ալվինան մշտական աշխատանք չունի։ Այսօր հերոսի կինը ուրիշների տներ է մաքրում ու մեկ օրվա համար վաստակում է 1000-ից 2 000 դրամ: Կոմունալներն ու ամենօրյա հոգսը հոգում են Արմինեի հաշմանդամության թոշակով, որը կազմում է 40 000 դրամ:

MM կահույքի խանութների ցանցի տնօրինությունը հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո որոշեց մահճակալ նվիրել տիկին Ալվինային ու Արմինեին: Կահույքի խանութների ցանցի ներկայացուցիչը այցելեց Ջրվեժ Բանավան թաղամաս։

Այս ընտանիքի խնդիրները բազմաթիվ են, իսկ ցանկացած օգնություն սպասված է ու տեղին։