Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Հրաշալի յոթնյակը:Օգնություն | Kisabac Lusamutner
  • April 2, 2021
  • Սուրենավան

Հրաշալի յոթնյակը:Օգնություն

Խաչատուր և Աննման Հովսեփյանների խոսքերով, իրենք  Սուրենավան գյուղի «ամենահարուստն»  ընտանիքն են։ Այստեղ մեծանում է 9 երեխա Խաչատուր Հովսեփյանը չնայած երիտասարդ է, սակայն դեմքի կնճիռներն ավելի են մեծացնում նրա տարիքը: Խոսելիս անընդհատ ժպտում է նշում , որ  բողոքելու բան չունեն, դժվար բան չկա: Հովսեփյանների ընատանիքը շինարարության մեջ էր, 9 -րդ  երեխայի ծնվելուց  հետո պետությունից ստացված 1 մլն 500.000 դրամով նորոգում ու մեծացնում են գոմը, տան դարպասն են փոխել, որն ըստ տան տիրուհու` Աննմանի, անմխիթար վիճակում էր գտնվում։ Նաև պարտքերն են վճարել ու այլ անհրաժեշտ իրեր ու պարագաներ են գնել երեխաների և տան համար:Աննմանը հասցնում է միայն երեխանորի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվել, Երեխաները համերաշխ են, ծնողներն էլ ամեն ինչ փորձում են անել, որ երեխաները չբողոքեն: Ասում են՝ մի ելք կգտնեն ու նեղությունն  էլ  ժամանակավոր է։ Կիսաբաց Լուսամուտներ Բարեգործական հիմնադրամը այցելեց Հովսեփյանների ընտանիքին:Այս բազմանդամ ընտանիքի համար հագուստ և սննդամթերք էինք պատրաստել, որի համար ընտանիքը շատ շնորհակալ էր, իսկ երեխաները ոգևորված էին իրենց ստացած  նվերներով:                                                                    Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ