• March 29, 2021
  • Արարատ, Այգավան

Մենք մերոնցով:Օգնություն

Մեր նկարահանող խումբը այցելեց Արարատի մարզի Այգավան համայնքի բնակիչ, 17 երեխա ունեցող բազմազավակ Մարտիկ Մելքոնյանի ընտանիքին։  Մարտիկի և նրա կնոջ  Անժելայի համար 17 երեխաները իրենց հարստությունն են: Չնայած դժվարություններին` իրենք կարողանում են պահել երեխաներին:  Անժելայի խոսքով գյուղ տեղ է, հիմնականում հողագործությամբ են զբաղվում դաշտ են գնում, տան դիմաց 200 մետր հողատարածք ունեն դա են մշակում, բանջար են հավաքում, կերակուր են պատրաստում։ Մարտիկը երրորդ կարգի հաշմանդամ է, սրտանոթային խնդիրներ ունի և ծանր ֆիզիկական աշխատանքներ չի կարողանում անել: Անժելան էլ զբաղվում է երեխաների խնամքով, իսկ եթե ազատ ժամանակ են ունենում  երեխաների հետ խաղում, ուրախանում, դասերն են պատարստում։  Հայաստանի անկախության  28-րդ տարեդարձին Մելքոնյանների բազմազավակ ընտանիքը  պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ։ Չնայած դժվարություններին, սոցիալական խնդիրներին՝ Մարտիկն ու Անժելան որոշել են. «Աստված ինչքան երեխա պարգևի, այդքան էլ պետք է ունենան»:                                                                                                                                                                Անցյալ տարի, բարերաների շնորհիվ արևային ջրատաքացուցիչ և էներգիա են տեղադրել:Միացյալ  նահանգներում ապրում Տաթևիկ Ալեքսանյանը որպես բազմազավակ ընտանիք, որոշեց  սննդով աջակցել:                                                    Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ