Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Մի օրում ու մի րոպեում:Օգնություն | Kisabac Lusamutner
  • June 7, 2021
  • Երևան

Մի օրում ու մի րոպեում:Օգնություն

Երևանում ապրող  Գուրգենի և Աննայի ընտանիքի կյանքը մի օրում ու մի րոպեում փոխվեց: 2018թ դեկտեմբերի 27- ին տեղի ունեցած վթարի հետևանքով, նրանց որդին Էրիկը զրկվեց քայլելու հնարավորությունից։ Այսօր Էրիկը տեղաշարժվում է սայլակի կամ անվասայլակի օգնությամբ։ Ծնողների միակ նպատակը իրենց որդուն լիարժեք առողջ տեսնելն է։  Նրանք ամեն ինչ անում են որպեսզի երեխան շուտ ապաքինվի։ Էրիկը հաճախում է վերականգնողական կենտրոն։ Նրա հետ աշխատում են հատուկ մասնագետները  և  ծնողները հույս ունեն, որ մի օր  Էրիկը  առաջվա նման կխոսի ու կքայլի:                                                                                                                                                                             Արտերկրում ապրող մեր մշտական հեռուստադիտողներից տիկին Ազնիվը մի քանի օրով գտնվում էր հայրենիքում և առիթն օգտագործեց հերթական բարեգործությունն անելու համար։    Մեր նկարահանող խումբը  տիկին Ազնիվի հետ հյուրընկալվեց  Գուրգենի ու Անննայի ջերմ ընտանիք։ Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ընտանիքի համար  սննդամթերք և որոշ անհրաժեշտ իրեր էր բերել:

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Մի օրում ու մի րոպեում