redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում իր յոթ երեխաների հետ ապրում է Յակուբովաների բազմանդամ ընտանիքը: Մոտ երկու ամիս է Հայկանուշի ամուսինը` Էդուարդը վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ և աշխատում և բուժում էր ստանում: Այսօր Էդուարդը գյուղում իր տղայի` 14 -ամյա որդու Միխայիլի հետ օրը 5000 դրամով հովվություն է անում։ Հայկանուշը մյուս երեխաների հետ տնամերձ հողատարածքում բանջարեղենի մշակմամբ է զբաղվում:
Վերջերս ընտանիքը մեկ գլուխ կով է նվեր ստացել։ ԱՄՆ ում բնակվող բարերարը, որը չի ցանկանում ներկայանալ, այսօր կրկին Հայկանուշի երեխաների համար նվերներ էր ուղարկել։ Տեսնելով նվերները, երեխաները իրար հերթ չտալով փորձում էին գունավոր ու գեղեցիկ հագուստները։