redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Նոր եթերաշրջանին ընդառաջ մենք ամփոփում ենք անցնող տարին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Family Rescue Fund-ը ամեն տարի կազմակերպում է հատուկ բարեգործական հավաքներ ու միջոցառումներ հայրենիքում բնակվող անապահով ընտանիքներին աջակցելու նպատակով։ Այս տարին ևս հատկանշական էր տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների այցերով: Նրանց մի մասը այցելել էր Հայաստան տեսնելու համար՝ իրենց տրամադրած գումարով կատարած աշխատանքները, որոշներն էլ եկել էին անձամբ հանձնելու իրենց նվերները: Անցած եթերաշրջանի ընթացքում ՙԿիսաբաց լուսամուտներն՚ ու Family Rescue Fund-ը համատեղ շարունակեցին նվիրել ու վարձակալել բնակարաններ։ Իսկ մեկ ընտանիք էլ ստացավ նվեր՝ ավտոմեքենա: Անցած եթերաշրջանում հինգ տասնյակից ավելի ընտանիք ապահովվեց սնունդով։ Նախորդ տարիների նման այս տարի ևս իրականացրեցինք արդեն ավանդույդթ դարձած երեխաների ամառային ճամբարի ծրագիրը: