redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Գյումրեցի Թերմինա Բոզոյանի համար սեփական տանիք ունենալը անիրականալի երազանք է դարձել: Երեխաները ինչքան մեծանում են, այդքան ընտանիքի հոգսերը շատանում են: Թերմինեն շատ թե քիչ պայմաններ է ստեղծել, որ ապրեն, բայց տանն առկա խոնավության դեմ կինն անկարող է այլևս պայքարել։ Տնակի խոնավացած ու բարակ պատերից առնետները հանգիստ ելումուտ են անում: Մի անցքը փակում են, կրծողները մյուսն են բացում: Այսպես երեխաներն առնետների հետ են մեծանում, մտահոգվում է երիտասարդ մայրը: Թերմինան չի աշխատում, քանի որ զբաղված է երեխաներով։ Հիմնական միջոցը, որով ապրում է ընտանիքը, 30 հազար դրամ նպաստն է։ Տնակը տաքացնում են էլեկտրական ջեռուցիչով։ Երեխաներ հաճախ են հագուստի, սննդամթերքի ու այլ պարագաների անհրաժեշտություն ունենում: Միացյալ նահանգներում ապրող մեր հավատարիմ բարեկամ, բարերար Գարիկը կրկին անտարբեր չանցավ փոքրիկների կողքով: Թեհմինան ևս ունի առողջական խնդիրներ, սակայն չի կարողացել ստուգումներ անցնել։ Գարիկը նաև վճաեց անալիզների ու հոսանքի գումարները։ Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ