redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում ապրող Շահբազյաննների ընտնիքում խնդիրներն իրար հերթ չեն տալիս։ Վաստակած չնչին գումարը ընտանիքը ծախսում է առողջական խնդիրներին լուծում գտնելու համար, սակայն խնդիրները այդպես էլ մնում են չլուծված։ Գյուղում հիմնական աշխատանք չկա, գարնանը կարտոֆիլ են ցանում և փոխանակում հոգալով այլ անհրաժեշտ պարագաներ։ Ընտանիքի հարսը Տաթևիկ Մարտիրոսյանը իր ուսերին է վերցրել ընտանիքի մյուս անդամների հոգսը և փորձում է ելք գտնել առաջացած խնդիրներից։