redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ընտանիքում ամուսնու ավտովթարը շրջադարձային էր։ Դրանից հետո բոլոր նպատակներն ու երազանքները փոխվեցին, քանի որ ընտանիքը ստիպված սկսեց փոխհատուցել պատճառած վնասի համար։ Վթարից հետո սկսվեցին անընդհատ տնից տուն տեղափոխվելը ու նոր պայմաններին հարմարվելը։ Այս անգամ Քնարիկն ու Մանվելը, իրենց 3 երեխաների հետ հաստատվել են Աղբյուրակում, բայց կրկին ժամանակավոր ու առանց որևէ սեփական իրերի։
Ընտանիքը արդեն հույսը կորցրել է, որ մի օր տնից տուն տեղափոխվելու շղթան կկտրվի ու նրանք վերջապես կունենան իրենց սեփական ու հիմնական կացարանը։