redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617054-ամյա տիկին Նարինե Թորոսյանը ծնողների մահից հետո խնամում է առողջական խնդիրներ ունեցող եղբորը՝ 57-ամյա Հարությունին, ում հոգեվիճակը վատացավ հատկապես 1988-ի երկրաշարժից հետո, երբ Հարությունը կորցրեց կնոջն ու որդուն։ Այսօր Նարինեի և Հարությունի հանգիստը խաթարված է ավագ եղբոր նախկին կնոջ՝ Սիլվայի պատճառով։ Նարինեի պնդմամբ նախկին հարսը ցանկանում է ամբողջությամբ իրենով անել Մուշ -2 թաղամասում գտնվող բնակարանը, որտեղ ապրում է առողջական խնդիրներ ունեցող Հարությունը։