redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ընտանիքի անդամներին դեմ գնալով Մարիամը ամուսնացավ Սպարտակի հետ, նրա ծնողների հետ ստիպված եղավ 2 տարի սպասել ամուսնու զորակոչվելուն, իսկ հետո սկսվեց ընտանիքի անվերջանալի խնդիրները։
10 տարվա ամուսինները 2 տարի է առանձին են ապրում, սակայն նրանց 4 երեխաների հարցը լուծում չի ստանում։ Այսօր վարձակալած բնակարանում Մարիամի հետ ապրում է միայն փոքր աղջիկը, իսկ մյուս 3 երեխաները հոր խնամակալության տակ են։ Երեխաներից մեկի խոսքով նրանց հայրը իրենց տարել էր ՌԴ, որտեղ նրա ընկերուհին լավ չէր վերաբերվում նրանց՝ փակի տակ էր պահում ու ծեծի էր ենթարկում։ Այդ ընթացքում Սպարտակը իր երեխաներին արգելում էր շփվել իրենց մոր՝ Մարիամի հետ, ու անում էր ամեն ինչ, որ նրանք չհիշեն իրենց մայրիկին։
Մարիամի այսօրվա միակ պահանջը իր նախկին ամուսնուց ու նրա հարազատներից մեկն է՝ վերադարձնել իր մյուս 3 երեխաներին։