redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Վերին Գետաշեն գյուղում ապրող Հովիկ Կարապետյանին ճանաչողները պնդում են, որ երբ մայրը ողջ էր նրանց ընտանիքում ամեն ինչ բարեհաջող էր, իսկ այսօր նա մնացել է հոգեկան առողջական խնդիրներ ունեցող հոր հետ։ 18 տարեկանում կատարված վիրահատությունից հետո Հովիկը թակել է տարբեր բժշկական հաստատությունների դռները,սակայն պատասխանը` ցավերը անբուժելի են։ Վերջին 4 տարվա ընթացքում Հովիկի առողջական վիճակով անհանգստանում է ամբողջ գյուղը, չնայած նրան, որ Հովիկը կորցրել է հույսը, որ մի օր ցավերը կդադարեն ու ինքը կքայլի։