redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131Վարդուհու թմրամոլ ամուսնու մահից հետո նա ու իր տղայի ընտանիքը տեղից տեղ են տեղափոխվում ու օր օրի ավելացող խնդիրները գումարվում են հներին։
Վարդուհու ու նրա ամուսնու՝ Արտակի հարաբերությունները լավ վիճակում չեն եղել։ Ամենօրյա կենցաղային վեճերից մեկի ժամանակ Արտակը պատռել է իրենց տղայի ծննդականը ու ասել՝ իր տղան դպրոցում չպետք է սովորի։ Այդ պահից մինչև հիմա Արսենը չունի որևէ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճառով բազմաթիվ խնդիրներ չեն ստանում իրենց լուծումները։
Ընտանիքը ապրում է ծանր սոցիալական վիճակում։ Փաստաթուղթ չունենալու պատճառով Արսենը ոչ միայն չի կարողանում ճանաչել իր 3 երեխաների հայրությունը, այլ նաև նրանց ընտանիքը զրկված է նպաստ ստանալու իրավունքից։