redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Լոռու մարզի Գուգարք համայնքում ապրող 3 երեխաների ծնողները՝ Արծրուն Սաքանյանն ու Հասմիկ Այվազյանը այսօր անորոշ իրավիճակում են հայտնվել իրենց ավագ որդու առողջական խնդիրների պատճառով։ Սոցիալական խնդիրները մի կողմ դնելով, ծնողները փորձում են ամեն հնարավոր ու անհնարին քայլերը ձեռնարկել, որդուն ՝ Էրիկին առողջ տեսնելու համար, սակայն մինչ օրս դա նրանց անել չի հաջողվում։ Իրավիճակը ընտանիքում ավելի բարդացավ, երբ երկու տարի առաջ Արծրունի առողջական վիճակը վատացավ ու ընտանիքը զրկվեց միակ աշխատողից։