redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61702011թ.-ին տեղի ունեցած վիճաբանությունից հետո Վարդանուշի և իր տղայի ընտանիքի կյանքը ամբողջովին փոխվեց: Դրանից հետո նրանք մնացին առանց տանիքի ու մինչև այսօր նրանք տնից տուն են տեղափոխվում, քանի որ տան տերերը վերադառնում են ու ցանկանում են վաճառել բնակարանները, իսկ նրանք չունեն հնարավորություն գնելու բնակարան: Անտանիք ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ, անչափահաս 4 երեխաներից մեկն էլ ունի լուրջ առողջական խնդիր: Տան ավագ անդամը՝ 64-ամյա Վարդանուշը շատ հաճախ փակվում է սենյակում, որպեսզի չլսի սովից լացող 4 անչափահաս թոռների ձայնը: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարողանում աշխատել և ապահովել իր թոռներին այն մանկությունը, որը նա միշտ պատկերացրել է նրանց համար: