• May 26, 2020

Անվերջ պատճառներ

$ 5.00 DONATE NOW

Սկզբում հոր, հետո էլ տղայի մոտ ախտորոշվեց նույն հիվանդությունը։

35 ամյա Արտակը սկզբում ուշադրություն չէր դարձնում արյուսահոսություններին, սակայն օր օրի նրա առողջական վիճակը վատթարացավ։ Ընտանիքի անդամները ամեն օր աշխատում են, բայց նրանց աշխատավարձը չի բավարարում Արտակի բուժմանը։ Դեղորայքը բավականին թանկ է ու դժվար գտնվող։ Բժիշկի ցուցումով Արտակը պետք է սնվի խիստ սննդակարգով, սակայն ընտանիքի ֆինանսական միջոցները երբեմն թույլ չեն տալիս։

Նրա հայրը ևս ունեցել է նույն հիվանդությունից, սակայն դեղերի օգնությամբ հիմա նրա վիճակը կարգավորվել է։ Արտակի դեպքում հիվանդությունը ավելի բարդ է ու խորացված։ Այն դեղերը, որով բուժվել է իր հայրը, Արտակին չեն օգնում։