redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Սուսաննայի ու Վլադիմիրի ամուսնական կյանքը սկսվեց այն ժամանակ, երբ երկուսն էլ անցյալում ունեին չստացված ամուսնություն ու միայնակ էին մեծացնում այդ ընթացքում ծնված որդիներին։ Մեկը մյուսի երեխային ընդունելով հարազատի պես նրանք ապրում էին հաշտ ու երջանիկ, բայց Վլադիմիրի մահից հետո ամեն ինչ փոխվեց ու մինչև հիմա խնդիրները չեն ստացել իրենց համապատասխան լուծումները։
Սուսաննան ամուսնու որդուն՝ Սուրենին աջակցում է ամեն ինչով։ Որդու նորաստեղծ ընտանիքի բարեկեցիկ կյանքի համար նրանք որոշել են վաճառել հայրական տունը։ Գործարքը կատարելու համար անհրաժեշտ է նաև Վլադիմիրի առաջին կնոջ համաձայնությունը, բայց նա որևէ կերպ չի համաձայնվում վաճառել այդ բնակարանը։