redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Պատերազմը Սամվելից խլեց այն տունը, որտեղ ապրում էր ընտանիքի հետ, որդուն՝ Հովսեփին, որը մնաց հավերժ պաշտպանելու Շուշին, կնոջն ու երեխաններին, որոնք այսօր լսել անգամ չեն ուզում Սամվելի մասին: Միայն առաջին կինն ու որդին Սամվելին հյուրընկալեցին իրենց տանը, որտեղից ժամանակին գնացել էր անվերադարձ, բայց այդտեղ ևս կարճ ժամանակ անց խնդիրները գլուխ բարձրացրեցին: Միայնակ մնալով Սամվելը նորից պայքարում է Արցախ վերադառնալու համար, սակայն այնտեղ կիսատ մնացած գործերը նրան հետ են պահում ճանապարհից: