redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Հինգ տարի առաջ 25-ամյա Աղունիկ Քրոլողյանի մոտ հայտնաբերվեց երիկամների անբավարարություն։ Աղջկան օգնելու համար ծնողները վաճառեցին ՌԴ-ում գտնվող իրենց բնակարանը ու տեղափոխվեցին Հայաստան։ Վանաձոր քաղաքում վարձակալած բնակարանում ապրող Մարինեն ու Սարոն ամեն օր պայքարում են իրենց դստեր կյանքի համար։ Աղունիկն ունի նաև սրտի հետ կապված խնդիրներ։ Դժբախտ պատահարից հետո տան կերակրողը՝ Սարիբեկը մնացել է առանց աշխատանքի։