redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Արզնի համայնքում ծնված Աննա Դանիիլովան 28 տարեկան էր, երբ ծանոթացավ իր ապագա ամուսնու ՝ Վրեժ Խաչատրյանի հետ, առողջարաններից մեկում աշխատելիս: Մի քանի ամիս ծանոթությունից հետո Աննան որոշեց իր կյանքը կապել Արցախից Վրեժի հետ և տեղափոխվեց Արցախ: Ամուսնությունից մեկ տարի անց ամուսինները վերադարձան Արզնի: Տարիների ընթացքում ծնվեցին Վրեժի և Աննայի երեխաները ՝ Անահիտը, Անգելինան և Արաբոն: Նրանք երեքն էլ առողջական խնդիրներ ունեն: