redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ռիտան ու Մխիթարը, տարիներ առաջ ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու նպատակով, Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղից հեռանալու որոշում կայացրեցին և բնակություն հաստատեցին Արարատի մարզում: Ընտանիքը կարծես թե կարողանում էր առաջ շարժվել, վաստակել զավակների օրվա հացը, բայց ամիսներ առաջ տեղի ունեցած ավտովթարը հիմնովին փոխեց նրանց կյանքը: Վթարի հետևանքով Մխիթարի ունեցած առողջական խնդիրները պատճառ դարձան ընտանիքի նոր սոցիալական դժվարություններին: