redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61701988 թվականի ավերիչ երկրաշարժից 31 երկար ու ձիգ տարիներ են անցել, սակայն այդ օրերը վերապրածների համար հիշողություններն անջնջելի են: Շատերն են ուզում ընդհանրապես չհիշել եղածը, սակայն այն, ինչը ջնջվել է տեսադաշտից, մտքից ու սրտից ջնջել չի հաջողվել: Գայանե Ադոյանի մտքից մեկ վայրկայն անգամ դուրս չի գալիս դեկտեմբերի 7-ի երկրաշարժի դրվագները։ Այդ օրը նա կորցրեց ծնողներին ու քրոջը: 18 տարեկանում որբացած աղջիկը մնաց հարազատների խնամքին։ Տարիներ հետո 1990 թվականին Գայանեն որոշեց կյանքը կապել Վահանի հետ։ Ամուսնությունից 19 տարի անց Գայանեն ու Վահանը ամուսնալուծվեցին։ Երկու աղջիկներին դժվարությամբ մեծացրած Գայանեն, այսօր միայնակ ապրում է Երևանում ու զբաղվում սիրած աշխատանքով։