redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ձորում գտնվող տանից Սուսաննան մոր և 6 զավակների հետ հեռացավ, ամուսնուն թողնելով մարտի դաշտում: Ընտանիքը ժամանակավոր կացարան գտավ Արմավիրի մարզում և մինչ օրս շարունակում է այնտեղ ապրել՝ հուսալով, որ համարձակություն կհավաքեն և կրկին իրենց տան փակ դռները կբացեն: Ընտանիքը անդամները այցելում են իրենց տուն, սակայն այնտեղ մնալ չեն կարող, քանի որ երեխաների համար շատ վտանգավոր է կրկին Բերձոր վերադառնալը: