Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Դասեր քաղած | Kisabac Lusamutner
  • April 29, 2020

Դասեր քաղած

$ 5.00 DONATE NOW

Ասատուրն ու Աննան իրենց նախորդ ամուսնություններից դասեր քաղելուց հետո, որոշեցին նորից ամուսնանալ ու այս անգամ կազմել ամուր ընտանիք։ Զույգը ունի 3 երեխա, շուտով էլ նրանց ընտանիքում համալրում կլինի։ Ասատուրը ունի ևս մեկ երեխա իր առաջին կնոջից, սակայն աղջկա մայրը արգելում է հորը շփվել երեխայի հետ։ Այս ամենից զատ Ասատուրի երկրորդ կինը՝ Աննան, պատրաստ է ընդունել իր ամուսնու աղջկան և հոգ տանել նրա մասին իր հարազատ երեխայի պես։

Բազմազավակ ընտանիքի միակ աշխատող ուժը Ասատուրն է, սակայն նա ունի առողջական խնդիր։ Անտեսելով օր օրի բարդացող առողջական վիճակը Ասատուրը աշխատում է ամեն օր, քանի որ չունի այլընտրանք։ Ընտանիքի ներկա խնդիրներին գումարվել է նորը։ Ամեն օր նրանք վախով սպասում են, որ մի օր կգան ու նրանց կասեն, որ պետք է ազատել Բավրա գյուղում իրենց ժամանակավոր տրամադրված կացարանը։