redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մարտակերտում Անուշն ապրել է իր կյանքի մեծամասնությունը, որտեղ ունեցել է երջանիկ ու տխուր պահեր, կորցրել է իր համար ամենակարևոր մարդկանց ՝ սիրելիներին։ Աշխատելով Պաշտպանության բանակում Անուշն անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ 2023 թվականին վերջնական դուրս կգա սիրելի Մարտակերտից, որտեղ կողք կողքի կառուցել էր իր ու երեխանների տները։ Արդեն մեկ ամիս է ինչ Անուշն իր ընտանիքի հետ ապրում է Արարատի մարզի Աբովյան քաղաքում, սակայն չի կարողանում համակերպվել իրականությանն ու հույսով է, որ մի օր կվերադառնա իր հարազատ Մարտակերտ։