redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61701988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Գայանեն ընտանիքի անդամների հետ Գյումրիից Արցախի Հանրապետություն տեղափոխվելու որոշում կայացրեց, սակայն ամեն ինչ նրանց այնտեղ էլ դժվար տրվեց: 44-օրյա պատերազմից հետո, 67-ամյա Գայանե Կարապետյանը ամուսնու՝ Ռաֆիկ Հակոբյանի հետ, Արցախի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետությունում ապրելու: Այսօր արդեն ամուսնական զույգը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում փորձում է տուն տեղ դնել, բայց դեռևս ստացած հավաստագրով տուն գնել նրանց չի հաջողվում: Նրանք կորցրին դժվար տրվածը, նրանք չեն հուսահատվում և կրկին ամեն ինչ 0-ից սկսելու փորձեր են անում: