Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Դժվար վիճակ | Kisabac Lusamutner
  • March 23, 2024

Դժվար վիճակ

$ 5.00 DONATE NOW

Ճարտար քաղաքից բռնի տեղահանվելուց հետո, Լոռու Մարզի Մեծավան գյուղում է կյանքը շարունակում Սաֆարյանների բազմանդամ ընտանիքը: Բազմաթիվ դժվարություններ, ցավ ու տառապանք տեսած այս ընտանիքն այսօր ամեն ինչ 0-ից սկսելու փորձեր է անում: 10 երեխաների ծնողներ՝ Նարինեն ու Արան փորձում են մոռանալ կատարվածը և պայքարել զավակների բարեկեցիկ կենցաղի ու վաղվա օրը էլ ավելի անհոգ դարձնելու համար: Ճարտարում օր ու գիշեր աշխատելով, Նարինեն ու Արան փորձում էին երեխաների օրվա հացը ապահովել, իսկ Մեծավան համայնքում նրանք դեռ ապրում են ստացած սոցիալական աջակցություններով, հույսը սրտում, որ աշխատանք կգտնեն և իրենց ապրուստը իրենք կվաստակեն: