redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617060-ամյա Մարետա Ստեփանյանն արցունք աչքերին հիշում է տարիներ շարունակ իր ունեցած կորուստներն ու ապրած ցավերը: Արցախյան առաջին պատերազմին՝ 1994 թվականի ապրիլ ամիսին, Մարետան իմացավ ամուսնու զոհվելու մասին, որից հետո հավաքեց ուժերն ու շարունակեց պայքարը հանուն երեք զավակների: Այսօր արդեն Մարետան տղայի ընտանիքի հետ թողել է Ստեփանակերտի իրենց տունը և կրկին գաղթի ճամփան բռնել: Առաջին անհրաժեշտության իրերը վերցնելուց հետո, Մարետան վերջին անգամ հայացքը գցեց իր տանը և թաց աչքերով փակեց դուռը, հույսը սրտում, որ մի օր կողպած դուռը ինքը հնարավորություն կունենա կրկին բացելու: