redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Հոր երկրորդ ամուսնությունը Հարությունի կյանքը ամբողջովին փոխեց: Խորթ մոր խորհրդով Հարությունի հայրը նրան և եղբորը տարավ մանկատուն: Չափահաս դառնալուց հետո նրանք վերադարձան իրենց հայրական տուն, սակայն այս անգամ էլ Հարությունի հարազատ եղբայրը նրան ստիպեց, որ այնտեղից հեռանա: Հայրական տնից հեռանալուց հետո Հարությունը ապրում է Արաբկիր վարչական շրջանում: Տեղի բնակիչները օգնության ձեռք են մեկնել նրան ու տրամադրել են փոքրիկ կացարան: Այսօր առողջական խնդիրների հետ Հարությունը մնացել է մենակ ու առանց տանիքի: Նա իր հարազատ եղբորից պահանջում է հայրական տան իրեն հասանելիք բաժինը: