redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Տղայի մահից հետո Եվգենիայի միակ խնամողը եղել է տղայի կինը՝ Անահիտը։ Անահիտի խոսքով՝ սկեսուրի մյուս երեխաները չեն հիշել մոր մասին ու չեն էլ հետաքրքրվել նրա առողջական խնդիրներով։ Այս պատմությունից հետո Եվգենիան, որպես միակ հարազատների, իր տունը կտակում է Անահիտի աղջկան՝ Գոհարին։ Նրա մահից հետո սկսվում է մեկ այլ ու ավելի խճճված պատմություն։ Պարզվում է, որ բացի առաջին կտակից գոյություն ունի մեկ այլ կտակ, ըստ որի բնակարանը պատկանում է ոչ թե Գոհարին, այլ նրա հորեղբոր ընտանիքին։ Անահիտն ու Գոհարը վստահ են, որ երկրորդ կտակը գրվել է անօրինական կերպով, բայց նրանց մոտ առկա փաստերով ու ապացույցներով չեն կարողանում վերջ դնել այս պատմությանը։