redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Աշոտն ու նրա մորաքույրը մինչև հիմա չեն կարողանում կիսել այն կտակը, որի մի մասը պատկանում է Աշոտին։ Դեռ 1984թ-ին մայրական տատը տունը բաժանել էր 2 թոռների միջև։ Տունը վաղուց վաճառվել է, բայց մինչև այսօր մորաքույրը՝ Սուսաննա Սահակյանը չի տվել Աշոտին պատկանող չափաբաժինը։ Այսօր Աշոտը այլընտրանք չունենալով բնակվում է Գյումրիի տնակներից մեկում։ Աշոտի կողքին իր երկրորդ կինն ու երեխաններն են։ Արփինեն հաշվի չի առել ամուսնու նախկինում ունեցած ամուսնության հանգամանքը և կյանքը կապել է նրա հետ, իսկ առաջին ամուսնությունից ունեցած երեխային ընդունում է հարազատի պես։