redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Վահե Հովսեփյանի պնդմամբ, իր բոլոր խնդիրների պատճառը հայրն է՝ Վարդան Հովսեփյանը, ում հետ հարաբերությունները լարվեցին այն աստիճան, որ վերջինս 2019 թվականին հեռացավ տանից։ Ընտանեկան խնդիրները պատճառ հանդիսացան, որ մոր մոտ առաջանան առողջական խնդիրներ ու ժամանակի ընթացքում հոր վերաբերմունքից ավելի սրվեն։ Նոր Նորք համայնքում ապրող Վահեն ու մայրը հայտնվել են անելանելի իրավիճակում ու Վահեի խոսքով ամենի մեղավորը՝ հայրն է, որի հետ կապերը այսօր շատ թույլ են։