redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Տարբեր կրոններ ունեցող Դավիթի և Մենլիի համար արտագնա աշխատանքը եղավ ճակատագրական։ Ռուսաստանում հենց այդ աշխատանքի շնորհիվ նրանք հանդիպեցին իրար և հաշվի չառնելով տարբեր ազգությունն ու կրոն ունենալու հանգամանքը, որոշեցին հետագա կյանքը ապրել միասին արդեն Դավիթի հայրենիքում՝ Հայաստանում։ Թուրքմենուհի Մենլին պատմում է, թե ինչպես դեմ գնաց ծնողներին, ինչպես ընդունեց քրիստոնյա հայ տղայի ամուսնության առաջարկը և հանուն սիրո ինչպես որոշեց կրոնափոխ լինելու ու դառնալ քրիստոնյա։ Սակայն «Թուրքմենական սիրո» կիզակետում գնտվող զույգն ու իրենց 3 անչափահաս երեխաները այսօր, սոցիալական խնդիրների պատճառով, կանգնած են տունը կորցնելու վտանքի առաջ։ Ընտանիքի հայրը՝ Դավիթը ստիպված է անորոշ ժամանակով հեռու լինել իր ընտանիքից, քանի որ հարցի լուծումը տեսնում է միայն արտագնա աշխատանիքի մեջ։