redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Մերին հպարտ էր և սրտի խորքում երջանիկ, որ որդին առողջ էր ու ծառայում էր հայոց բանակում։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին լսելով, Կապանի դիրքերում տիրող անհանգիստ վիճակի մասին, Մերին սրտի մի անկյունում հույս էր փայփայում, որ 2 ամսվա ժամկետային զինծառայող իր որդին հեռու է այդ ամենից։ Մերին այսօր ևս գլուխը բարձր ու հպարտ քայլերով շարժվում է դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հուղարկավորել է իր Ռոբերտին։ Ռոբերտի զոհվելուց հետո Մերին չի կարողանում հանգիստ գլուխը բարձին դնել, քանի որ իր խոսքերով մինչ այսօր անպատիժ են մնացել բոլոր մեղավորները։