81-ամյա Ռաֆիկ Իսոյանի պնդմամբ այն ինչ ձեռք է բերել ողջ կյանքի ընթացքում՝ այսօր տնօրինում են երկու որդիների՝ Գագիկը և Էդուարդը։ Նրա խոսքերով, որդիներն իր ունեցվածքը խլել են կեղծիքի միջոցով։ Գագիկի որդին՝ Արմենը ապօրինաբար սեփականաշնորհել է Գյումրի քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում իրեն պատկանող տունը։ Իմը՝ ինձ տվեք ասում է Ռաֆիկը ու դեմ է դուրս եկել հարազատ որդուն ու թոռանը։