redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6131Արդեն մի քանի տարի է ինչ Վահանյանները տունը բաժանել են երկու անհավասար մասերի: Մի մասում Գրիշա Վահանյանն է ապրում կնոջ և 3 զավակների հետ, իսկ մյուսում նրա հարազատ արյունակիցները:Տարիներ շարունակ Մարիետան և Գրիշան տեղից-տեղ տեղափոխվելուց հետո ի վերջո վերադարձան Գրիշայի հայրական տուն, բայց ինչպես Գրիշան է ասում այնտեղ իրենց գրկաբաց չընդունեցին: 3 երեխաների ծնողները չնայած առողջական խնդիրներին փորձում են օր ու գիշեր աշխատել, որպեսզի կարողանան նրանց օրվա ապրուստը վաստակել, սակայն սեփական տանիք չունենալու միտքը հանգիստ չի տալիս Գրիշային և նրա կնոջը՝ Մարիետային: