2016 թվականին մահացավ 84-ամյա Օֆիկ Թևոսյանի որդին։ Որդու մահը տակնուվրա արեց Օֆիկի և հարսի՝ Արմինեի հարաբերությունները։ Իրավիճակը լարվեց այն աստիճան, որ Օֆիկը հայտնվեց դրսում: 63-ամյա Ֆրունզե Գիգինյանը կնոջ` 66-ամյա Քնարիկ Մեհրաբյանի հետ Օֆիկին հյուրընկալեցին՝ Երևանի Արաբկիրի շրջանում գտնվող բնակարանում, սակայն, ընտանիքում լարված իրավիճակը դրանից միայն ավելի թեժացավ: