redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ամուսնանալուց հետո Խանումն ու Ռոմանը ապրեցին Ռոմանի հայրական տանը, իսկ երբ ծնվեցին նրանց 4 երեխանները ընտանիքի կացությունն ավելի վատթարացավ։ Խանումն ու Ռոմանը 2010թ կազմեցին իրենց ընտանիքը և տեղափոխվեցին Ռոմանի հայրական տանն ապրելու, ուր կենցաղային պայմանները վերջին 30 տարիններին չեն փոխվել։ 8 հոգանոց Շամոյանների ընտանիքում միակ աշխատող ձեռքը Ռոմանն է, որն էլ տարվա մեծամասնությունն անցկացնում է սարերում ՝ կնոջից ու երեխաններից հեռու։ Զարթոնքի մի անկյունում ապրող՝ Խանումի ընտանիքում, այսօր օրվա հացի խնդիր կա։