redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 61701990 թվականին Ղարիբյանների ընտանիքը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բնակարան գնեց։ Ընտանիքում բոլորը մեկը մյուսին թև ու թիկունք կանգնած հոգում են օրվա ապրուստը: 2010 թվականին անհաջողությունը թակեց Ղարիբյանների դուռը։ Ընտանիքի ավագ որդու ՝ Ստեփան Ղարիբյանի աչքերի առջև մթնեց: 8 տարի շարունակ առողջական խնդիրների մեջ կծկված 27- ամյա Ստեփանն իրեն առանձնացրել է հասարակությունից և միայնակ փորձում է մթության մեջ լույս գտնել: