redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 617030-ամյա Հակոբ Բաբայանին տեսողական խնդիրները չեն խանգարում իր սիրելի զբաղմունքով զբաղվել: 6 տարեկանում տեսողությունը կորցրած արցախցի երիտասարդն արդեն մի քանի տարի է շվի է նվագում: Մանկությունից միշտ սիրել է երաժշտությունը, բայց երբեք չի պատկերացրել, որ կնվագի: Լավ շվիահար դառնալը Հակոբի նպատակը դարձավ։ Հակոբին սկզբում խնդիրներն անհաղթահարելի են թվացել, հետո կամքի ուժ է գտել ու ամեն ինչ արել է, որ ոչ մի դժվարություն չկարողանա իրեն կոտրել: Այսօր արդեն Հակոբը նվագում է տասնյակ երաժշտական գործիքներ։