Արդեն մի քանի ամիս է առողջական խնդիրներ ունեցող Գևորգն ու քույրը` Սիրանուշը վարձակալած տանն ապրում են մենակ։ Քույր ու եղբայր պնդում են, որ այլևս չեն ցանկանում, որպեսզի իրենց առողջական խնդիրներ ունեցող մայրը վերադառնա և իրենց հետ նույն հարկի տակ ապրի: Սիրանուշն ասում է, որ մոր հետ ապրելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում և այլևս միասին ապրելը անհնարին է: